Սեպտեմբերի 15-ին մանկապարտեզները կսկսեն գործել. յուրաքանչյուր խումբ կհամալրվի առավելագույնը 12 երեխայով
2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզներն այդ օրվանից կսկսեն գործել:
Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում
Առաջնահերթությունը տրվելու է`
-աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
-առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
-տվյալ հաստատության աշխատակցի երեխային:
Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարգելի համաքաղաքացիներ, 2020-2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության...
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Понедельник, 7 сентября 2020 г.