1866 դիտում
17:35 06-09-2020
Գագիկ Համբարյան. 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագիր է տրամադրվել 783 անձի
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ Չալոն ու Աբաջյանի կեղծ պապը դիվանագիտական անձնագիր ունե՞ն
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի վարչակազմը շոու էր կազմակերպել ԱԳՆ-ի կողմից տրամադրվող դիվանագիտական անձնագրերի շուրջ, թե ում ասես նախկինները դիվանագիտական անձնագրեր են տրամադրել և, ինչպես պարզվում է, 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագրից զրկվել է 425 անձ:
Սակայն խնդիրն այն է, որ նույն այդ ընթացքում դիվանագիտական անձնագիր է տրամադրվել 783 անձի: Հետաքրքիր է, ովքե՞ր են սրանք:
Ստացվում է, որ պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարությունների ներքո հասարակությանը համոզելով, որ նախկիններն ում ասես դիվանագիտական անձնագիր են տրամադրել, Նիկոլն ու իր թայֆեն ավելի շատ քանակությամբ դիվանագիտական անձնագրեր են բաժանել իրենց յուրայիններին: Չնայած, զարմանալ պետք չէ: Չտես գյորմամիշներից այլ բան սպասել պետք չէր:
Այնպիսի տպավորություն է` ով մի փոքր լումա է ունեցել քայլիստ-պատուհասների իշխանության գալուն` դիվանագիտական անձնագիր է ստացել: Իսկ տեսնես Չալոն և Աբաջյանի կեղծ-պապը դիվանագիտական անձնագրեր ունե՞ն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19290 դիտում
15:26 04-07-2018
Իմ կողմից որևէ անձի կեղծ անձնագիր երբևէ չի տրամադրվել և տրամադրելուն չեմ օժանդակել
1380 դիտում
16:51 16-09-2015
Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացուն տրամադրվել է կեղծ հիմքերով անձնագիր. հարուցվել է քր.գործ
2718 դիտում
13:52 05-04-2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դիմումատուին տրամադրվել է անձնագիր
Այս բաժնից
733 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
919 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
658 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր