19290 դիտում
15:26 04-07-2018
Իմ կողմից որևէ անձի կեղծ անձնագիր երբևէ չի տրամադրվել և տրամադրելուն չեմ օժանդակել
Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։
Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։
Կոչ եմ անում լրատվամիջոցներին չճշգրտված տեղեկատվություն չտարածել։
Իմ ծառայողական գործունեության ընթացքում որևէ անձի կեղծ անձնագիր չեմ տրամադրել և կեղծ անձնագրի տրամադրմանը չեմ օժանդակել։
Հավելեմ, որ երբևէ անձնագրային ծառայության պետի պաշտոն չեմ զբաղեցրել, 2015թ. հոկտեմբերի 20-ի հրամանով նշանակվել եմ Անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
16:51 16-09-2015
Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացուն տրամադրվել է կեղծ հիմքերով անձնագիր. հարուցվել է քր.գործ
1863 դիտում
17:35 06-09-2020
Գագիկ Համբարյան. 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագիր է տրամադրվել 783 անձի
1006 դիտում
13:50 08-02-2024
Կեղծ աճուրդներ էին կայացել և հողատարածքներ ձեռք բերողներին տրամադրվել էին կեղծ փաստաթղթեր. Վարդապետյան