2694 դիտում
13:52 05-04-2019
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դիմումատուին տրամադրվել է անձնագիր
ԱՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի բնակիչը Պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ նախկինում ինքը հաշվառված է եղել Երևան քաղաքում, ունեցել է ԽՍՀՄ անձնագիր, որը կորցրել է: 2015թ.-ից իր ընտանիքի հետ բնակվում է Արցախի Հանրապետությունում և ժամանակավորապես հաշվառված է Մարտակերտ քաղաքում:
Դիմումատուն նշել է, որ անձնագիր ստանալու նպատակով դիմել է համապատասխան անձնագրային ծառայություն, որտեղ իրեն տեղեկացրել են, որ անձնագիր ստանալու համար ինքը պետք է ներկայացնի անձը հաստատող որևէ փաստաթուղթ: Անձը հաստատող արխիվային փաստաթղթեր ձեռք բերելու համար անձը դիմել է նաև Երևան քաղաքի իր նախկին հաշվառման վայրի ՔԿԱԳ մարմին, սակայն իրեն որևէ փաստաթուղթ չեն տրամադրել, նշելով, որ դրա համար անհրաժեշտ է Մարտակերտի շրջանային անձնագրային ծառայության գրավոր հարցումը: Մարտակերտի շրջանային անձնագրային ծառայությունն իր հերթին համապատասխան հարցումն ուղարկելու նպատակով պահանջել է ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ:
Պաշտպանի կողմից անձին քանիցս տրամադրվել է համապատասխան խորհրդատվություն, որի արդյունքում ԱՀ ու ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունների հետ Պաշտպանի աշխատակազմի համագործակցության շնորհիվ խնդիրը դրական լուծում է ստացել, և դիմումատուին տրամադրվել է անձնագիր:
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
11:47 17-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ կատարվել է ալիմենտի վերահաշվարկ
1379 դիտում
17:45 20-06-2016
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը
Այս բաժնից
739 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
829 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
646 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել