Հաճախակի այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ նախագահը աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:
ՀՀ նախագահը Գյումրին համարում է յուրօրինակ քաղաք, հարուստ՝ գեղեցիկ պատմությամբ ու սրտաբաց մարդկանցով։
«Նա առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ ջերմ միջավայր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք... Ամեն ինչ: Հաճախակի՛ այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը»,- նշել է նախագահը: