211652_close_icon
views-count1107 դիտում article-date 11:08 05-09-2020

ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ խորհրդակցություն են ացկացրել ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ներկայացուցիչները

ավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ «Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեցին նստաշրջանի համար անդամ պետությունների կողմից նախանշված ազգային գերակայությունները։ Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանի պատվիրակությունը շեշտեց համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հիմնահարցերի բացառապես խաղաղ հանգուցալուծման, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։ Քննարկվեց ՄԱԿ հարթակում ՀԱՊԿ ձևաչափով ընդունվելիք հայտարարությունների համաձայնեցման ընթացքը։ Խորհրդակցությունների մասնակիցները մտահոգություն հայտնեցին Աֆղանստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի արդյունքում անդրսահմանային սպառնալիքների գործոնի ուժեղացման, ահաբեկչական խմբավորումների շարունակվող ակտիվության և դրանց արդյունքում Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի առնչությամբ։ Կողմերը մտքեր փոխանակվեցին COVID-19 համավարակի պայմաններում համատեղ անվտանգային մթնոլորտը պահպանելու, ՄԱԿ խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ անդամ պետությունների հնարավոր ներդրում ունենալու, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար ջանքերը համադրելու վերաբերյալ հարցերի շուրջ: Կարևորվեց ՀԱՊԿ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման պրակտիկան՝ դիրքորոշումների առավել մերձեցման և փոխըմբռնման մեծացման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր