211652_close_icon
views-count709 դիտում article-date 18:16 29-08-2023

ԱՄՆ և Թուրքիան ացկացրել են համատեղ խոշոր զորավարժություններ

ԱՄՆ և Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրել են համատեղ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Bloomerg»  պարբերականն անդրադարձել է զորավարժությանը, նշելով որ այն 7 տարվա ընթացքում երկու երկրների միջև անցկացված ամենամեծ համատեղ զորավարժությունն է, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող ամերիկյան արտադրության F-16 ը և F-18 կործանիչները ու գրոհիչները։ Զորավարժությանը օգտագործվել են նաև թուրքական TCG Anadolu և ամերիկյան USS Gerald R Ford ռազմանավերը։

Պարբերականը ընդգծել է, որ այս զորավարժություններով երկու երկրները  փորձում են վերականգնել իրենց լարված հարաբերությունները, ինչպես նաև  հայտնել, որ  Անկարան Վաշինգտոնի կողմից  դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից հակամարտություններով լի տարածաշրջանում։ 

Ամերիկացի պաշտոնյաները խորհրդանշական ժեստով  ավիակիր են հրավիրել «Baykar»  ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարին:

Նմանատիպ նյութեր