slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մի քանի արշավներից պարզ կլինի՝ հանրապետականները կպահե՞ն իրենց մեծամասնությունը Սենատում․ «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Մի քանի արշավներից պարզ կլինի՝ հանրապետականները կպահե՞ն իրենց մեծամասնությունը Սենատում․ «Ամերիկայի ձայն»

views-count1898 դիտում article-date 10:06 05-09-2020
ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը Շարլոտում ավարտվել է, Հյուսիսային Կարոլինայում, սակայն, քաղաքական պայքարը չի դադարել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5571864.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նահանգի դեմոկրատ սենատոր Քալ Քանինգհեմը ջանում է առաջ անցնել հանրապետական սենատորներից: Իր գյուղական, քաղաքային և արվարձանային շրջաններով Հյուսիսային Կարոլինան ԱՄՆ ժողովրդի քաղաքական տրամադրության իդեալական ցուցիչ է: Վերլուծաբան Մայքլ Բիցերի խոսքով՝ Հյուսիսային Կարոլինայում ընտրողների այդ զանգվածն է, որը կարող է մի կողմից մյուսը շրջվել: Եվ դա իսկապես նահանգը դարձնում է էլ ավելի մրցակցային: Հարցումները ցույց են տալիս, որ այնտեղ դեմոկրատ Քանինգհեմը հանրապետական Թիլիսիի նկատմամբ 5 տոկոսով առավելություն ունի: Նախագահ Թրամփը առանցքային դեր է խաղում նրանց մրցավազքում: Մայքլ Բիցերը կարծում է, որ կորոնավիրուսից հետո հանրապետականներին սատարելու դինամիկան Հյուսիսային Կարոլինայում նվազում է, մասնավորապես՝ Սենատի համար պայքարում: Կորոնավիրուսն առանցքային խնդիր է նաև Այովա նահանգում, որտեղ հանրապետական սենատոր Ջոնի Էրնստը թեժ բանավեճերի մեջ է դեմոկրատական մրցակից Թերեզա Գրինֆիլդի հետ: «Մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք, ինչպիսին երբեք չի եղել»,- կարծում է Գրինֆիլդը: Ջորջ Վաշինգտոն համալսարանի վերլուծաբան Թեյսի Բուրքաթի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե ինչպես են ամերիկացիները գնահատում նախագահ Թրամփի գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարում: Ըստ նրա՝ ամենինչ տանում է ընտրություններին մասնակցության նվազմանը հատկապես այն վայրերում, որտեղ 2016-ին հաղթել է Թրամփը: Դեմոկրատները հույս ունեն նաև տեղեր նվաճել Կոլորադոյում և Արիզոնայում. Բայդենի հաղթանակի դեպքում նրանք կստանան 3 տեղ, Թրամփի հաղթանակի դեմքում՝ 4:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր