5526 դիտում
10:56 21-12-2017
Հանրապետականները տոնում են իրենց «պատմական» հաղթանակը. «Ամերիկայի ձայն»
Չնայած հասարակական մեծ աղմուկին և դեմոկրատների կոշտ քննադատությանը՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատը և Կոնգրեսը անցկացրեցին հարկային կրճատումների նոր օրինագիծը: Գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4172290.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Հանրապետականները տոնում են ԱՄՆ-ի հարկային նոր օրինագծի ընդունումը՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին նշանակալի օրենսդրական հաղթանակը:
Հարկային կրճատումների այս հակասական օրինագիծը հաստատվել է թե՛ Ներկայացուցիչների պալատի և, թե՛ Սենատի հանրապետական մեծամասնության կողմից՝ չնայած դեմոկրատների միասնական ընդդիմությանը: Նոր օրենքը այժմ պետք է վավերացվի Սպիտակ տանը` նախագահի ստորագրությամբ:
Դեմոկրատները խստորեն քննադատել են նոր հարկային օրինագիծը՝ պնդելով, որ այն բացառապես սպասարկելու է Ամերիկայի մեծահարուստների շահերը՝ ի վնաս միջին և աշխատավոր դասի ամերիկացիների:
Թրամփը այս հաղթանակը «պատմական» է որակել:
«Հարկային զգալի կրճատումների և անհրաժեշտ բարեփոխումների մասին է այս օրինագիծը: 34 տարի շարունակ նրանք փորձում են նույնն անել, բայց չէին հաջողում, քանի որ օգտագործում էին «բարեփոխում» բառը: Ճիշտ է բարեփոխում կա այստեղ, բայց մենք առաջին հերթին խոսում ենք հարկերի թեթևացման և կրճատման մասին»,- հայտարարել է Թրամփը:
Փոխոխված հարկային օրինագիծից մեծապես կօգտվեն խոշոր հարկատուներն ու կորպորացիաները, սակայն ըստ փորձագետների, առաջիկա տասնամյակի ընթացքում այն նաև կավելացնի ԱՄՆ-ի պետական պարտքի չափը առնվազն 1 տրիլիոն դոլարով:
Հարկային քաղաքականության անկախ կենտրոնի հաշվարկներով՝ առաջիկա տարում ամերիկացիների 95%-ը՝ մասնավորապես բարձր եկամուտ ունեցող և մեծ հարկեր վճարողները, կզգան հարկային փոփոխված օրինագծի դրական կողմերը:
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
10:06 05-09-2020
Մի քանի արշավներից պարզ կլինի՝ հանրապետականները կպահե՞ն իրենց մեծամասնությունը Սենատում․ «Ամերիկայի ձայն»
2775 դիտում
08:41 15-05-2018
Հանրապետականները Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի համար. «Ամերիկայի ձայն»
1679 դիտում
09:13 04-02-2022
Դեմոկրատներն ու հանրապետականները մոտ են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելուն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
982 դիտում
08:11 12-11-2024
Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
928 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
832 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»