211652_close_icon

Ավտովթար Երևանում. օպերայի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count31844 դիտում article-date 22:50 04-09-2020
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա- Սայաթ-Նովա փողոց- Մաշտոցի պողոտա խաչմերուկում բախվել են Mercedes և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ 1-ին (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնութունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր