2904 դիտում
22:06 04-09-2020
Երևանի քաղաքային իշխանությունը ծածկադմփոց է անում՝ ցույց տալու համար, թե կատարվում են քաղաքապետի տված խոստումները, բայց այդպես չէ. Ռ. Բաղդասարյանը՝ 100 փոքր ավտոբուսների ձեռքբերման մասին
Երևանի քաղաքային իշխանությունը ծածկադմփոց է անում՝ ցույց տալու համար, թե աշխատում է՝ կատարելով քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումները: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/09/04/ruslan-baghdasaryna/3387756?fbclid=IwAR0_F__wvjO3V-K1zBIFp74uaRXbY9aMx_ThiuRajgXbB52JCfZU_XocRCI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ անդրադառնալով Երևանի համար 100 փոքր ավտոբուսների ձեռքբերման մրցույթին ու տրանսպորտային խնդիրների վերաբերյալ քաղաքային իշխանությունների տված խոստումների կատարման ընթացքին:
Նրա դիտարկմամբ՝ խոստումները պահելու համար ինչ-որ աշխատանքներ են անում, սակայն ավելի թանկ արժեքով և օգտակար գործողության ցածր գործակցով:
Բաղդասարյանն ընդգծեց՝ տրանսպորտային խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն էր կատարվել, որում հստակ հաշվարկներ կային, իսկ այժմ ցանկացած փոփոխության դեպքում պետք է ամբողջությամբ փոխվի ուսումնասիրված ցանցը:
«Կարևոր է, թե ձեռք բերվող տրանսպորտային միջոցներն ինչ ուղևորահոսք են ապահովելու: Ինչպե՞ս է չափվել, որ այդ 100 փոքր ավտոբուսները անհրաժեշտ են, դրանք ո՞ր ուղիներն են սպասարկելու, քանի՞ ուղևոր են սպասարկելու. ի՞նչ ուսումնասիրություն է արվել, թե՞ աչքաչափով է որոշվել»,- ասաց Բաղդասարյանը:
Նա հավանական է համարում, որ հանրային տրանսպորտի ուղեվճարը կթանկանա, այլ հարց է՝ դա կլինի համայնքի կողմից սուբսիդավորման ու քաղաքը բեռի տակ դնելու՞, թե՞ ուղևորների միջոցով:
Ըստ Բաղդասարյանի՝ խնդրահարույց է, որ Երևան քաղաքը փորձում է ամեն ինչ իր ձեռքը վերցնել՝ չհամագործակցելով մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: «Իմ կարծիքով՝ ցանկացած ոլորտ, որի կառավարումը կարելի է տալ մասնավոր ընկերություններին՝ դրանով ներգրավելով մասնավորի միջոցները քաղաքային տնտեսության մեջ, անհրաժեշտ է տալ: Այս իշխանություններն անում են ճիշտ հակառակը, իսկ պետությունը վատ կառավարիչ է»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե Երևանի աղբահանությամբ զբաղվում էր մասնավոր «Սանիթեք» ընկերությունը, սակայն աղբահանությունն անորակ էր կատարվում, այդ պատճառով Երևանը ձեռք բերեց համայնքապատկան տեխնիկա՝ հայտարարելով, որ արդյունքում աղբահանությունը որակյալ է կատարվում, Բաղդասարյանն արձագանքեց, թե դա պոպուլիստական հայտարարություն է, քանի որ պետք է հաշվի առնել, թե ինչ գնով է այժմ իրականացվում աղբահանությունը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/04/ruslan-baghdasaryna/3387756?fbclid=IwAR0_F__wvjO3V-K1zBIFp74uaRXbY9aMx_ThiuRajgXbB52JCfZU_XocRCI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»