211652_close_icon
views-count24675 դիտում article-date 09:28 15-08-2015

Աշտարակ քաղաքում հասունանում է «բունտ». բնակիչները քաղաքապետին հիշեցնում են՝ ե՞րբ ես կատարելու տղամարդավարի տված քո խոստումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 տարուց ավելի է, Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի բնակիչները կարոտ են մնացել բարեկարգ ճանապարհների: Երեկ՝ օգոստոսի 14-ին, նշված փողոցի և դրան հարակից տների բնակիչները հավաքվել էին և փորձում էին հասկանալ, թե ինչն է պատճառը, որ Աշտարակի քաղաքապետը, ով նախընտրական խոստումներ տալու ժամանակ ողջ ճանապարհի երկայնքով սեղան էր գցել ու բաժակ բարձրացնելով՝ խոստացել՝ իմ ընտրվելուց հետո էս ասֆալտին կարոտ փողոցները կարգի կբերվեն, կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը, աղբահանության խնդիր չեք ունենա: Այնպես եմ անելու, որ հիշեք հին ու բարի ժամանակները: Սակայն հիմա բնակիչները կարոտով են հիշում իրենց քաղաքապետի ճոռոմ ու ամպագոռգոռ խոստումները: Նրանց միակ հույսը այս պահին արդեն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն է, ով երևի թե վերքը կբուժի, թե չէ քաղաքապետը խոստումներ տալու ժամանակ է միայն բարեհաճել այցելել այդ փողոցները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Կրակն ընկա՞նք, որ մեր փողոցում պետական պաշտոնյա չի բնակվում: Իրենց փողոցները նայես, լրիվ լուսավոր ու բարեկարգ է, իսկ մեզ մոտ, մանավանդ գիշերային ժամերին, մոմի ճրագ է պետք, որ կարողանանք հարևաններով մեկս մեկի տուն գնանք: Երբ մարդ է վատանում, զանգահարում ենք շտապ օգնություն, էդ խեղճերը գալիս են, բայց չեն կարողանում փողոց մտնել: Մի կիլոմետր էլ ոտքով են գալիս, որպեսզի համ մեքենան չջարդեն, համ էլ փոշի կուլ չտան: Էլ չենք ասում, որ ճանապարհների անբարեկարգ ու մարդաբոյ փոսերի պատճառով շաբաթական մի քանի անգամ վթարներ են լինում: Էս փոսերը սաղ բնակիչներն իրենց ուժերով են լցրել, էստեղից-էնտեղից հողը կրել, բերել, լցրել ենք: Բայց դա հարցի լուծում չի: Լուսավորության հարցը չեն լուծում, գոնե ասֆալտապատումը կատարեն: Հիմա տեսնենք, երևի մարզպետը մի բան կանի, հակառակ դեպքում մնում է՝ մենք էլ դուրս գանք փողոց, փակենք ճանապարհը ու էդ ժամանալ երևի քաղաքապետը արջաքնից կարթնանա ու կհիշի, որ դատարկ խոստումների ժամանակները և լավ կանի, որ էս ժողովրդի համար գոնե մի անգամ մի լավ բան անի: Իսկ եթե մարզպետն էլ չկարողացավ քաղաքապետի վրա ազդել, ստիպված դիմելու ենք կառավարությանը ու այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լավ կանի, չհասկացող պաշտոնյաներին բամփի»: Լուսանկարները և տեսանութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր