1708 դիտում
15:29 04-09-2020
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։ Տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաև մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափով հնարավոր փոխգործակցության վերաբերյալ։
Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու կապերը երկու գերատեսչությունների և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև՝ պատվիրակությունների փոխանակման, պարբերական հանդիպումների, ֆորումներին և միջոցառումներին համատեղ մասնակցության միջոցով։
Հանդիպման ավարտին նախարարությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոյանը։
Նմանատիպ նյութեր
925 դիտում
20:11 26-11-2024
Քննարկվել են ՀՀ-ի տնտեսական զարգացման և հայ-ամերիկյան բիզնես կապերի ամրապնդման հնարավորությունները
Այս բաժնից
1171 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
721 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը