12577 դիտում
21:03 09-05-2018
Ֆեդերիկա Մոգերինին ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորությունները
Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ կեսօրից անց հեռախոսազրույց է ունեցել Ն. Փաշինյանի հետ՝ շնորհավորելու նրան Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Երկուստեք համաձայնություն հայտնեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ: Եվ, ակնկալիք արտահայտեցին անձամբ հադիպել վարչապետին Բարձր ներկայացուցչի հրավերով, Բրյուսելում, հնարավորինս շուտ:
Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին:
Ամփոփ քննարկվել են նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն: Բարձր ներկայացուցիչ Մոգերինին ակնկալիք է հայտնել` աշխատելու վարչապետ Ն. Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ:
[b]
Հայաստանում ԵՄ պատվիրակություն [/b]
Նմանատիպ նյութեր
2359 դիտում
13:28 26-02-2016
Մարտի 1-ին Հայաստան կայցելի ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին
979 դիտում
20:11 26-11-2024
Քննարկվել են ՀՀ-ի տնտեսական զարգացման և հայ-ամերիկյան բիզնես կապերի ամրապնդման հնարավորությունները
Այս բաժնից
979 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1090 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1726 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am