FAF-ը օդանավակայանում ճանապարհեց Հայաստանի հավաքականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Սկոպիե։ Մեր ընտրանին սեպտեմբերի 5-ին կսկսի պայքարը ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։
Հայաստանի հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանում ճանապարհել են «Առաջին հայկական ճակատ» ֆան շարժման անդամները։