211652_close_icon
views-count10639 դիտում article-date 17:14 18-04-2016

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեց ծանրամարտի Հայաստանի հավաքականին. տեսանյութ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները վերադարձան Երևան: Չնայած ուշ ժամին` Երևանի Զվարթնոց օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Մարզասերները եկել էին դիմավորելու հայ ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց փայլուն ելույթներով հիացրել էին բոլորին: Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էր եկել անձամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Հիշեցնենք, որ Հայստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում` Ուկրաինան: Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, իսկ տղամարդկանց հավաքականը երկրորդն էր, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր