Անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անտառպահպանությունն ու անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է։ Այդ մասին [url=https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/923935618117255]գրել է[/url] Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ տեսանյութ հրապարակելով Ֆեռսբուքի էջում.
«Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որի կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության զարգացման առումով։
Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, խնդիրներ, որոնց մեծ մասի լուծումը կարող ենք տալ հենց մենք։ Խնդիրների վերհանումը պետք է լինի առարկայական և ամբողջական, իսկ լուծմանն ուղղված քայլերը՝ համակցված հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին նախաձեռնվում են մի շարք համալիր ծրագրեր։