3143 դիտում
08:15 14-01-2015
Կա՞ն արդյոք համամարդկային արժեքներ, որոնք միավորում են մահմեդականներին և քրիստոնյաներին. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Կիրակի օրը Ֆրանսիայում ու եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր՝ «հանուն համամարդկային արժեքների»: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիք: Արժեքներ, որոնք միավորում են մահմեդականներին և քրիստոնյաներին, Մոցարտի և Թաթուլի երկրպագուներին, Չեխովին և նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին: Ինձ թվում է, որ այդպիսի արժեքներ չկան: Ամեն մի մշակույթ ունի իր արժեքները, որոնք կարող են համանման լինել տարբեր կրոնների ու ազգերի մոտ և խիստ տարբերվել միևնույն կրոնի ու ազգի ներսում:
Ինձ թվում է՝ «համընդհանրությանը» հավակնող արժեքների փոխարեն շատ ավելի կարևոր է քո ընտրած արժեքային համակարգում լինել հետևողական: Դա «հովանոց ընտրելուց» շատ ավելի բարդ է՝ կարող ես դառնալ բազմաթիվ հարձակումների թիրախ: Օրինակ՝ եթե դու դեմ ես մահապատժին կամ Լինչի դատաստանին, ապա պետք է դեմ լինես դրան բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենազարհուրելի հանցագործության պարագայում, անգամ այնպիսի ոճրագործության, որի մասին մենք այս օրերին խոսում ենք: Եթե դու դեմ ես հեղափոխությանը կամ հեղաշրջմանը, ապա որևէ բացառություն չպիտի անես, անգամ այն դեպքում, եթե դրանով հագուրդ է տրվելու քո կրքերին և բնազդներին, կամ շահելու է քո թիմը: Եթե դու կողմ ես խոսքի ազատությանը, ապա պետք է պատրաստ լինես, որ ծաղրելու են և փնովելու են նաև քեզ և այն, ինչին դու ես հավատում:
Եթե դու «որոշ բացառությունների» կողմնակից ես, ապա դու այլ արժեքների կրող ես: Դրանք նույնպես «համամարդկային» չեն: Դրանք անհատապես քոնն են»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
19:14 22-08-2015
Ամերիկացին փորձել է մահմեդականներին ոչնչացնող «սարք» ստեղծել
1531 դիտում
19:31 09-02-2016
Հաագայի բանտում մահացել է մահմեդականներին ցեղասպանության ենթարկած սերբ գեներալ Տոլիմիրը
1262 դիտում
16:18 14-10-2016
Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն. ՀՀ գյուղնախարար
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1552 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»