211652_close_icon
views-count372210 դիտում article-date 15:43 03-09-2020

Կրակոցներ Երևանում․ վիրավորներից երկուսը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ որդիներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են: Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են դեպքի վայրը։ *** Այս պահին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն է, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր: Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչները, ովքեր դեպքի վայրի զննություն են կատարում: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ պարզվել է, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Տարոն Թամրազյանը, 31-ամյա Տիգրան Թամրազյանը, 38-ամյա Դավիթ Տոնոյանը և 54-ամյա Վարդան Փաշինյանը:[/b] Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր