2220 դիտում
18:20 02-09-2020
Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ
Արցախում մինչև 2022թ. կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ:
[url=https://armenpress.am/arm/news/1026537.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արդեն վաղվանից 7 օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք 3G համակարգ, իսկ 4G համակարգի ներդրում Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում նախատեսվում է արդեն մյուս տարի»,- ասաց Հարությունյանը:
Նախագահը հավելեց, որ իջեցվելու են նաև բջջային կապի սակագները:
[b]«Հունվարի 1-ից լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսից, իսկ 2022թ. ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ»[/b],- նշեց Արայիկ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
2262 դիտում
12:32 17-12-2021
Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ․ ԱՀ ՏԿԵՆ
Այս բաժնից
514 դիտում
14:18 28-11-2024
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը