211652_close_icon
views-count994 դիտում article-date 16:59 10-11-2026

Օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանnւմ է. ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան մասին

Ես մասնագետ չեմ, չգիտեմ՝ խոնավությունն ինֆարկտի համար խթանող նախապայմա՞ն է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում ինֆարկտից մահանալու դեպքին:

«Որքանով ես գիտեմ, աշխարհում այդպիսի դեպքերը, ցավոք, դժվար է նախապես իմանալ:

Տեղյակ եմ, որ ՀՀ-ում, վերջին տվյալներով, ցավոք, մահվան այդպիսի դեպքերը շատ են: Ինֆարկտից տարեկան, միջինում մահանում է 1200-ից 1400 մարդ։ Սա վերջին երեք տարվա տվյալն է, այսինքն՝ օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանում է»-նշել է նա։

Սիսակ Գաբրելյանը հավելել է, որ նման դեպքեր արձանագրվում են նաև կալանավայրերում: 

Նմանատիպ նյութեր