1577 դիտում
17:12 07-10-2014
Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Արդենիս-Բերդաշեն վերանորոգված ավտոճանապարհի որակին. տեսանյութ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Շիրակի մարզ` ծանոթանալու Արդենիս - Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1) կատարված վերանորոգման աշխատանքների որակին:
Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Տրանսպորտի և կապի նախարարութան համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրած «Ամարասշին» ընկերության պատասխանատուները նախարարին զեկուցեցին, որ ճանապարհի 5.3 կմ երկարությամբ հատվածում կատարվել են ճանապարհային ծածկի կառուցման, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, արհեստական կառուցվածքների նորոգման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքներ: Հաշվի առնելով տվյալ ճանապարհահատվածի ցածր ինտենսիվությունը՝ այստեղ լավագույն լուծումը սառը վերաօգտագործման եղանակով ավազակոպճային հիմքով ծածկի օգտագործումն է:
Նախարարը նշեց, որ նման ճանապարհի համար ճիշտ որոշում է կայացվել, և լավ սպասարկման դեպքում այն կծառայի իր նպատակին:
Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածի պաստառը վատ վիճակում էր, ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին քայքայված էր, առկա էին տարբեր խորությամբ և մեծ մակերեսով փոսեր, որի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում դժվարանցանելի էր: Բացակայում էին նաև երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, այդ թվում՝ մետաղական արգելափակոցները, ճանապարհային նշանները:
Բացի Արդենիսը Բերդաշենին կապող ճանապարհահատվածը, հիմնանորոգվել է Բերդաշեն համայնքով անցնող կամուրջը:
Արդենիս - Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերանորոգվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը 127 մլն 883 հազ. 276 դրամ է:
Մանրամասները՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3832 դիտում
18:05 16-01-2014
Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին. տեսանյութ. ֆոտոշարք
835 դիտում
19:45 27-07-2023
Զինվորական դատախազը ծանոթացել է ՊՆ ուսումնական զորամասի շենքային պայմաններին, մատակարարվող սննդի որակին
Այս բաժնից
1120 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1165 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
889 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան