211652_close_icon
views-count604 դիտում article-date 17:12 10-11-2026

Նիկոլ Փաշինյանն ու Կոսովոյի վարչապետը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր