211652_close_icon
views-count66048 դիտում article-date 15:56 02-09-2020

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում տրանսպորտային միջոցների կանգառները կոտրողին․ նա վերջերս է վերադարձել Ֆրանսիայից

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 1-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են օգոստոսի 31-ին Երևանի Մալաթիա Սեբստիա վարչալական շրջաններում տրանսպորտային միջոցների համար կառուցված 5 կանգառները վնասողին և ապակիները կոտրողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մալաթիա-Սեբաստիա շրջանի բնակիչ 36-ամյա Լյուդվիգ Սարգսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ այդ ամենն ինքն է կատարել։ Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Լ․ Սարգսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա վերջերս է Ֆրանսիայից վերադարձել Հայաստան, իսկ այդ օրը նշելիս է եղել իր տղայի ծննդյան տարեդարձը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր