211652_close_icon
views-count3940 դիտում article-date 15:52 07-07-2017

Եվրոպական Միությունը բացում է արևային էներգիայով գործող առաջին ավտոբուսի կանգառները Երևանում

Եվրոպական Միությունը Երևանի երկու ավտոբուսի կանգառներում տեղադրել է արևային վահանակներ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու նպատակով: Կանգառները բացվեցին հուլիսի 7-ին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից: Սա մեկն էր այն միջոցառումներից, որոնք ԵՄ Էներգետիկայի օրերի շրջանակում հուլիսի 3-ից 7-ի ընթացքում տեղի ունեցան Հայաստանում: «Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում գտնվող ավտոբուսի կանգառները հնարավորություն կտան Երևանի բնակիչներին և այցելուներին արևային էներգիայով անվճար լիցքավորել իրենց բջջային հեռախոսներն ու այլ թվային սարքավորումները: Յուրաքանչյուր արևային էներգիայով գործող ավտոբուսի կանգառ օրական կարող է ամբողջությամբ լիցքավորել մինչև 24 հեռախոս»,- ասված է ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրության մեջ: ԵՄ Էներգետիկայի օրերը կազմակերպվել էին էներգետիկ ոլորտում Եվրոպական Միության աջակցությամբ բարեփոխումների իրականացման կարևորությունն ընդգծելու, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի ու ինստիտուցիոնալ գործընկերների միջոցով Հայաստանում վերականգնվող, այլընտրանքային և կայուն էներգիայի աղբյուրների օգտագործման վերջին ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները ներկայացնելու նպատակով: [url=http://www.euneighbours.eu/en/east/stay-informed/news/armenia-eu-opens-first-solar-powered-bus-stops-yerevan]EU NEIGHBOURS east[/url]

Նմանատիպ նյութեր