Մեսիի հայրը մեկնեց Բարսելոնա. նախատեսվում է հանդիպում Բարտոմեույի հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, որոշ ժամանակ առաջ մեկնել է Բարսելոնա:
Ֆուտբոլիստի հայրը և միաժամանակ ներկայացուցիչը մասնավոր ինքնաթիռով թռչել է Ռոսարիոյից՝ Մեսիի ծննդավայրից:
Սպասվում է, որ Խորխեն հանդիպելու է «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեույի հետ, որպեսզի քննարկի Լիոնելի հնարավոր հեռանալը ակումբից:
Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Հայտնում են, որ նա մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: