Պրահայում տեղի կունենա Փաշինյան–Ալիեւ–Մակրոն–Միշել հանդիպում, նախատեսվում է նաեւ Էրդողանի հետ հանդիպում. News.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 6-ին, մեկնելու է Պրահա եւ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի միջեւ։
News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ հանդիպում է նախատեսված նաեւ Թուրքիայի նախագահի հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում