Մեսիի հայրը Լա Լիգային մեղադրել է կոմնակալության մեջ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը և ներկայացուցիչը՝ Խորխե Մեսին, պաշտոնական պատասխան է ուղարկել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին, որտեղ անդրադարձել է Մեսիի պայմանագրի վերաբերյալ Լա Լիգայի հայտարարությանը:
Նամակում նշված է, որ 700 մլն եվրոյի չափով հրաժարագինը, որին հղում են կատարում և «Բարսելոնան», և՝ Լա Լիգան, չի գործում նախորդ մրցաշրջանի վերջից, եթե խաղացողը միակողմանի կերպով որոշի լքել ակումբը:
Բացի այդ, Խորխե Մեսին ընդգծել է, որ Տեբասը «ակնհայտ սխալ է թույլ տվել»՝ Մեսիի պայմանագրի վերաբերյալ հայտարարություն անելով, ինչը ստեղծված իրավիճակի հանդեպ Լա Լիգայի կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է:
«Մենք չգիտենք, թե Լա Լիգան որ պայմանագիրն է ուսումնասիրել և ինչ հիմքով է ենթադրել, որ հրաժարագինը գործում է: Լա Լիգայի հայտարարությունը, որը վերաբերում է 700 մլն եվրոյին, դա սխալ է», նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Մեսին հայտնեց «Բարսելոնայից» հեռանալու մտադրության մասին, Լա Լիգան հայտարարեց, որ արգենտինացու պայմանագիրը գործող է և չի չեղարկվելու, քանի դեռ ֆուտբոլիստի համար չեն վճարի հրաժարագինը: