2203 դիտում
09:25 01-09-2020
Ազգային ժողովում «թեժ» է լինելու․ աղմկահարույց նախագիծը բերվում է օրակարգ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է բազմաչարչար «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախ` նկատենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:
Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցի հանձնաժողովում և լիագումար նիստում այդ հարցով քննարկումներին, քանի որ նա օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը լինելու է արձակուրդում և նրան փոխարինելու է Անահիտ Ավանեսյանը, որն էլ լինելու է հիմնական զեկուցողը:
Հավելենք, որ օգոստոսի 4-ին նախագծերի փաթեթը փորձաքննություն է անցել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունում և արձանագրվել են խնդիրներ, բացթողումներ, որոնք պետք է լուծվեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
11:14 15-01-2021
Ազգային ժողովում թեժ է լինելու. 70 hարց է ներառվել օրակարգում․ «Ժողովուրդ»
1428 դիտում
12:25 09-09-2019
Ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու նախագիծը
Այս բաժնից
733 դիտում
21:20 26-04-2024
«Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
649 դիտում
08:36 26-04-2024
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»