2830 դիտում
21:42 27-12-2022
Ո՞վ է որոշելու, ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը. հերթական անգամ կարեւոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակության հետ քննարկելու. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է. «Կառավարությունը ուզում է ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավունքներ։ Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել ու լիքը ուրիշ բան։
Մի քանի նկատառում։
1. հերթական անգամ կարեւոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակությաննհետ քննարկելու ( ես որ տեղյակ չեմ, որ նման քննարկումներ եղել են)։ Ասում են, edraft ենք դնում, էդ էլ ձեզ քննարկում։ Բայց դե տենց չի էլի
2. Չկա հստակ մարմին, որը զբաղվելու է գրաքննության, արգելափակումներով։ Եթե չկա պատասխանատու, ապա չկա պատասխանատվություն։ Հետո խաղաղ պայմաններում չես էլ գտնի, թե ով է չարաշահումներ արել։
3. Չարաշահումներ հեշտ կլինեն, քանի որ ամեն բան շատ ընդհանուր եւ անորոշ է գրված։ Ով է որոշելու, ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը։
Օրինակ, գրված է, որ մամուլը պետք ա բացառապես ռազմահայրենասիրական բովանդակություն տա։ Էդ որն ա? Աստեղային պատերազմները, Ռոբին Հուդը դրա տակ ընկնում են, թե ցուցադրեցին
կփակեն?
Կամ, տպագրիչ սարքերը կարող են կալանավորվել։ Տներով ման են գալու, պրինտերները արգրավեն?
Ով եւ ոնց է որոշելու, որ կոնկրետ հարթակը պետք ա արգելափակվի։ Որոշման տերն ով ա? Այստեղ ուզում եմ նշել, որ հենց հիմա ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվականներ։ Դրանց հերն էլ անիծած։ Բայց արգելափակումը արվում է հիմա ապօրինի։ Եվ հասկանալի չէ, թե ով է դա անում։ Եվ ինչ մեխանիզմներ են գործում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»