2619 դիտում
21:32 30-08-2020
Կայացավ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում շարունակվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը։
Համերգի ընթացքում Հախվերդյանի և ընկերների կատարմամբ հնչեցին սիրված և ճանաչված «Հեքիաթ», «Երջանկություն», «Պոետները և շները», «Սպիտակ Աղավնի», «Երևանի գիշերներում» և մի շարք այլ ստեղծագործություններ։ Երգիչ, երգահանն ինքն իր 70-ամյակը նշելու գաղափարի հետ այնքան էլ հաշտ չէ, քանի որ իր խոսքում նշեց, որ չի զգում տարիքը։
«Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնի և «Բարդերի ակումբ»-ի գեղարվեստական ղեկավար, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ հասարակության համար կարևոր դեր խաղացած մարդու՝ Ռուբեն Հախվերդյան երևույթի, 70-ամյակը հարկավոր է ըստ արժանվույն անցկացնել, և այս կապակցությամբ նախատեսված համերգների շարքը կշարունակվի Երևանի տարբեր հատվածներում, ինչու չէ նաև՝ Հայաստանի տարբեր մարզերում։
Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
774 դիտում
19:44 18-12-2014
Գիտական նստաշրջան` նվիրված անվանի արվեստագետ Լեւոն Հախվերդյանի 90-ամյակին
6935 դիտում
21:33 28-08-2021
Վանաձորի թատրոնում կայացավ «Անուշ» ներկայացումը՝ «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում
1870 դիտում
13:36 24-08-2020
«Ֆրեսկոյի» շրջանակներում ցուցադրվեց «Անիկո» ֆիլմը
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1108 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան