1870 դիտում
13:36 24-08-2020
«Ֆրեսկոյի» շրջանակներում ցուցադրվեց «Անիկո» ֆիլմը
«Ֆրեսկոյի» շրջանակներում ցուցադրվեց «Անիկո» ֆիլմը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը:
Բերդում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկից հետո ցուցադրվեց ռեժիսոր Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմը։ Արմատներով տավուշցի ռեժիսորը ներկայացրել է իր մանկությունը, որն անցել է Նավուր գյուղում։ Արկածախնդիր աղջնակի ակտիվ կյանքն ու պապիկի մասին լավագույն հուշերը մեկ ֆիլմում են ամփոփվել։ Գլխավոր դերում դերասան Դավիթ Հակոբյանն է, ով ներկայանում է պապիկի կերպարով։
Փոքրիկ Անիկոյին և նրա ընկերոջը մարմնավորել են Նարե Մնացականյանն ու Արա Սիմոնյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Հերմինե Ստեփանյանը, Դավիթ Հարությունյանը, Աննա Հարությունյանը, Արմեն Քուշկյանը և այլք: «Свет миру» փառատոնում «Անիկոն» արժանացել է լավագույն օպերատրական աշխատանք և լավագույն ֆիլմ՝ առաջին աստիճանի մրցանակներին։
Հիշեցնենք, որ «Ֆրեսկո» փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
12346 դիտում
11:04 29-04-2019
ԱՄՆ -ում և Ռիգայում ցուցադրվեց «Ադապտացիա» ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
943 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1285 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1102 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան