211652_close_icon
views-count6761 դիտում article-date 21:33 28-08-2021

Վանաձորի թատրոնում կայացավ «Անուշ» ներկայացումը՝ «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել էր նաև թատերական ներկայացում:
 
Օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»: Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:
 
Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին:
 
«Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:
 
     Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:  Օգոստոսի 28-ին կանցկացվի Հայաստանի Երգի պետական թատրոնի համերգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր