211652_close_icon

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 58 տարեկան էր, ամենատարեցը` 82

views-count2389 դիտում article-date 13:12 30-08-2020
ՀՀ առողջապահության նախարարությունից կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 267 է:

Նմանատիպ նյութեր