1753 դիտում
22:27 29-08-2020
Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեության արդյունքում մի շարք ոլորտներում իրականացվում են նաև տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ արտադրությունն իրականացվում է բնապահպանական արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական սարքավորումներով:
Շրջայցի ավարտին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ընկերության ղեկավարները մանրամասն անդրադարձ են կատարել հանքանյութի արտադրության գործընթացին և արդյունաբերության ոլորտում ընկերության զարգացման հեռանկարներին:
Նմանատիպ նյութեր
1744 դիտում
15:18 26-12-2014
Բակո Սահակյանն այցելել է Վարդաձոր գյուղ և Կաշենի լեռնահանքային համալիր. ֆոտոշարք
2590 դիտում
17:30 26-12-2016
Բակո Սահակյանը այցելել է Կաշենի լեռնահանքային համալիր. տեղում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն
5659 դիտում
15:51 10-05-2017
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի Կաշենի լեռնահանքային համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
289 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
235 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
235 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր