Վիկտոր Ենգիբարյան. Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանա լճում արդեն կա diving-ի (ջրասուզման) հնարավորություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսկ դուք գիտեի՞ք, որ Սեւանա լճում արդեն կա diving-ի (ջրասուզման) հնարավորություն:
«Diving in Armenia-ի ջանքերով այն արդեն իրականություն է:
Սեւանում ջրասուզվելը ունի մի շարք առավելություններ.
- սուզման խորությունը սկսում է ափից ընդամենը 3-4 մետր հեռավորությունից, հարմար է թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար
- Սեւանը ի տարբերություն մրցակիցների սակավ ալեկոծություններ եւ ստորգետնյա ջրային հոսանքներ ունի, այն անվտանգ է
- ՌԴ շուկայի ջրասույզների ամենամոտ վայրը Եգիպտոսը եւ Ղրիմն է, մինչդեռ Սեւանը մայրաքաղաքից եւ օդանավակայանից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա է:
Սա զբոսաշրջության նոր եւ բնապահպանական առումով խիստ օգտակար ուղություն է: Իսկ Սեւանի բարձրությունը սպորտսմենների համար մարզվելու ունիկալ եւ մատչելի հնարավորություն է:
Ի դեպ, պատիվ ունեցա լինել առաջին հյուրերից մեկը, պարզվում է Սեւանի ընդերքը ոչ-պակաս կապուտակ ու գեղեցիկ է, իսկ սուզվելը աննկարագրելի հետաքրքիր փորձություն:
Հույս ունենանք, որ նոր բնապահպանական շարժման շնորհիվ Սեւանի կենդանական աշխարհը կզարգանա ու սիգը, իշխանը, խեցգետինը կընկալվեն ոչ միայն որպես սնունդ, այլ դիտարժան գեղեցկություններ: Վստահեցնում եմ, ուտելուց հաճելի է:
ԱրմԴայվինգի ընկերներին մաղթում եմ հաջողություններ»: