211652_close_icon
views-count1371 դիտում article-date 16:48 29-08-2020

ԲԸՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է իրականացրել մարզերի զբոսաշրջային վայրերում․

Օգոստոսի 29-ին վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։ Գրանցվել են սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու, սխալ դիմակ կրելու դեպքեր։ Տեսուչների նախազգուշացումների արդյունքում թերությունները շտկվել են։Տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերի, հանրապետության ողջ տարածքում շարունակվող, ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն ուղեկցվում են պարբերաբար իրականացվող իրազեկման, բացատրական աշխատանքներով և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման ցուցումներով։

Նմանատիպ նյութեր