211652_close_icon
views-count1607 դիտում article-date 19:43 28-08-2020

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանում աշխարհի խոշորագույն նավաշինական ընկերության դեմ

China Shipbuilding Group-ը Չինաստանի այն 24 ընկերությունների եւ մասնավոր անձանց թվի մեջ է, որոնք ներառված են ԱՄՆ-ի պատջամիջոցների նոր ցանկում, հաղորդել է Splash-ը: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի 24 ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են արհեստական կղզիների կառուցմանը Հարավչինական ծովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Պեկինը նոր արհեստական կղզիներ է կառուցում տարածաշրջանում՝ դրանցում ռազմական հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ սպառազինությունների հականավային համակարգեր տեղաբաշխելու մտադրությամբ, որպեսզի վերահսկողության տակ առնի ափամերձ ծանծաղուտի շրջանները, որտեղ ածխաջրածինների խորշոր պաշարներ են հայտնաբերվել: Պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում արտադրված ապրանքների, ինչպես նաեւ այն ապրանքների վաճառքի սահմանափակում, որոնք պարունակում են ԱՄՆ-ում արտադրված համալրող մասեր եւ տեխնոլոգիաներ: China Shipbuilding Group-ը կազմվել Է անցյալ տարի CSIC եւ CSSC պետական նավաշինական ընկերությունների միաձուլման շնորհիվ, հաղորդել է tass.ru-ն:

Նմանատիպ նյութեր