ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք կառնչվեն էներգետիկ, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներին: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի տարածած հայտարարությունում, որը երեկ տեղ է գտել Սպիտակ տան կայքում:
Հայտարարության մեջ նշված է, որ եթե Ռուսաստանը կատարի մինսկյան պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները, այդ դեպքում Սպիտակ տունը կարող է չսահմանել նոր պատժամիջոցներ:
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ից հետո պատրաստ է սահմանել նոր պատժամիջոցներ:
Նա նաև ընդգծել է, որ իրենք հստակ հասկացնել են տալիս, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի ապակայունացման համար պատրաստ են Ռուսաստանին հարկադրել վճարելու բարձր գին: