211652_close_icon
views-count17298 դիտում article-date 17:40 28-08-2020

Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա տատիկին ու նրա 6-ամյա թոռնուհուն

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած 2 քաղաքացու վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Կ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչ 6-ամյա Ալեն Գ.-ին և 60-ամյա Էլմիրա Դ.-ին: Վրաերթի ենթարկվածներից Ալեն Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Էլմիրա Դ.-ն «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր