211652_close_icon
views-count1824 դիտում article-date 16:53 07-10-2016

1-ին բանակային զորամիավորումում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Զինված ուժերի մարտական պլանով նախատեսված ժամանակացույցի համաձայն` զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ: Պարապմունքներին մասնակցել են գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա ստորաբաժանումների զինվորական տեխնիկայի ու սպառազինության սպասարկման ու շահագործման պատասխանատուներ, վարորդներ, հրետանային հաշվարկների անձնակազմեր: Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության մանրակրկիտ ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ: Անցկացված միջոցառման նպատակը սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացումը, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործումն էր:

Նմանատիպ նյութեր