Արտակարգ դրության ողջ ընթացքում խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլեւ պետական մարմիններն են խնդրի առջեւ կանգնում եւ դառնում են այդ կարգավորումների իրավական զոհը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հայտնում է News.am-ը։
Նա բողոքեց, որ կառավարություն ներկայացված օրենքների փաթեթը, որոնք նախատեսում են արտակարգ դրության վերացումից հետո նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա սահմանափակումներ, կարանտիններ սահմանել, ՄԻՊ-ին ուղարկվել է ընդամենը մեկ օր առաջ եւ ՄԻՊ գրասենյակը մեկ օր է ունեցել առաջարկներ ներկայացնելու համար:Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ կառավարությաննիտում հնչում է, որ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի: Ինչի՞ չ ուղարկվել կարծիքի: ՊՆ-ն էլ տեղյակ չի նախագծից»:
Ի պատասխան վարչապետի աաշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանն ասաց. «Վարչապետի աշխատակազմը կարծիքի ուղարկելու եւ շրջանառելու գործառույթ չունի: Նախարարությունը, այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է ուղարկել եւ շրջանառել մինչեւ վարչապետի աշխատակազմ ուղարկելը: Այնուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգը ուղարկվում է բոլորին, բաց է եւ այդ տեղեկատվությունը հասանելի է բոլոր գերատեսչություններին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու». Փաշինյանը բարկացավ ու պայման դրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
2020.08.27 15:10



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
