211652_close_icon
views-count11596 դիտում article-date 15:33 26-08-2020

200 մլրդ դոլար. աշխարհի ամենահարուստ մարդը նոր ռեկորդ է գրանցել

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր ռեկորդ է սահմանել. նրա կարողությունը հասել է 200 մլրդ դոլար ցուցանիշի: Նա այդ շեմը հատած առաջին միլիարդատերն է դարձել պատմության մեջ: Այդ մասին վկայում է [url=https://www.forbes.com/real-time-billionaires/#77159a293d78]Forbes[/url]-ի՝ իրական ժամանակում թարմացվող վարկանշային ցուցակը, գրում է [url=https://lenta.ru/news/2020/08/26/bex/?fbclid=IwAR0S9LYUlWU5a3iqOWDdrVEC6b1gOm-rPVNP4zHsIZQwthcLOZZmXkWp2aw]lenta.ru[/url]-ն: Ռեկորդը գրանցվել է օգոստոսի 25-ին աճուրդի ժամանակ: Սակայն դրա ավարտին գործարարի կարողությունը վերադարձել է 199,7 մլրդ դոլար ցուցանիշին: Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր Amazon-ի արժեթղթերը թանկացել են ավելի քան 55 տոկոսով, իսկ նրա հիմնադրի կարողությունը մեկ տարում ավելացել է մոտ 86 մլրդ դոլարով:

Նմանատիպ նյութեր