211652_close_icon
views-count3432 դիտում article-date 11:49 26-08-2020

Արցախի նախագահն առաջարկել է Արցախի հերոսի կոչում շնորհել Արթուր Մկրտչյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհել Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Այս մասին Հարությունյանը [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/589371671760210]գրել է Ֆեյսբուքի էջում[/url]: «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը»,- գրել է նախագահը: Հարությունյանը նշել է, որ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ է ունեցել խոսելու ապրիլի 14-ին՝ քվեարկության գնալուց առաջ: «Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- նշել է Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր