2430 դիտում
11:24 18-07-2019
Խաչիկ Ասրյան. Առաջարկում ենք՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում շնորհել Հայ ազգի հայրենատեր զավակ, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանին
[b]Հայտարարություն[/b]
Պատվակա՛ն Հայեր
Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր Հայ քաղաքացու առաքելությունն ինչպես Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացման գործում իր ամենօրյա ներդրումն ունենալն է, այնպես էլ իր, իր ընտանիքի, Հայ Ազգի և հայկական ողջ բարձրավանդակի արտաքին անվտանգությունը պաշտպանելը՝ հատկապես Հայ Ազգի ոխերիմ թշնամիներից՝ հորինված Ադրբեջանից և Թուրքիայից:
Իսկ Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացման հիմքը Հայաստանում ազգային և շուկայական ազատ տնտեսություն կառուցելն է, ինչն էլ փաստում է, որ Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի արտաքին անվտանգության պաշտպանության գլխավոր երաշխավորն, իրոք, Հայոց Ազգային Բանակն է:
Ոչ մի ժողովուրդ, և ոչ մի ազգ չի կարող ունենալ հզոր ազգային բանակ, բայց թույլ տնտեսություն, և, հակառակը՝ հզոր տնտեսություն և թույլ բանակ:
Բանակը հզոր է, եթե հզոր է տնտեսությունը, իսկ տնտեսությունը հզորացնելու համար կարևոր խթան է հայրենատեր և Հայաստանաշեն անհատների գործն ու ներդրումն արժանվույնս գնահատելը, հատկապես այն հայորդիների, ովքեր նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից սկսած մինչև հիմա, ունեցել են և ունեն անուրանալի ներդրում, մասնավորապես նորանկախ Հայաստանի տնտեսության մեջ բազմահազար աշխատատեղեր ստեղծելը, սոցիալական, կրթական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային հովանավորչական բազմահազար ծրագրեր իրականացնելը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար սոցիալական բազմահազար ծրագրեր կյանքի կոչելը, Հայկական բարձրավանդակից դուրս՝ Երկիր Մոլորակի տարբեր անկյուններում, Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելը և պաշտպանելը:
Վերոնշածս բոլոր ոլորտներում իր անգնահատելի ներդրումն է ունեցել և ունի «Տաշիր» ընկերության հիմնադիր, մեծ հայրենասեր Սամվել Սարգսի Կարապետյանը, ուստի, ես՝ որպես ազգային-պետական գործիչ, անձամբ իմ, բազմահազար «Հայոց Արծիվների» (www.hayocartsivner.am) և Հայաստանաշենությամբ մտահոգ բոլոր քաղաքացիների անունից՝ առաջարկում և դիմում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին՝ սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի օրը, ի նշան գնահատանքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս»-ի կոչում շնորհել նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում մշտապես մեծագույն ներդրում ունեցող, Հայ Ազգի հայրենատեր զավակ, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Սարգսի Կարապետյանին։
[b]
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական
հասարակական կազմակերպության
հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան
[/b]
Նմանատիպ նյութեր
5876 դիտում
21:38 20-06-2014
«Խաչիկ Ասրյան» և «Հայոց Արծիվներ» ֆեսբուքյան էջերը կեղծ են
Այս բաժնից
691 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
757 դիտում
20:17 14-11-2024
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ
577 դիտում
20:06 14-11-2024
ԱՄՆ դեսպանությունից Հակակոռուպցիոն կոմիտեում արդյունավետ համագործակցության հույս են հայտնել