Ռադան որոշում է ընդունել բողոքի ակցիայի ժամանակ զոհվածներին Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել
Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշում է ընդունել հաջորդ նախագահին առաջարկել բողոքի ակցիայի ժամանակ զոհվածներին Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը որոշումը սատարել է 346 պատգամավոր:
Ռեգիոններ կուսակցության պատգամավոր Նեստոր Շուֆրիչն առաջարկել է, որ որոշումը տարածվի ոչ միայն բողոքի ակցիայի մասնակիցների վրա, այլ այդ ընթացքում բոլոր զոհվածների, սակայն խորհրդարանը մերժել է առաջարկը:
Որոշման ընդունումից հետո խորհրդարանի պատգամավորները հարգել են զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում այդ ընթացքում զոհվեցին ազգությամբ հայ Գիորգի Հարությունյանը և Սերգեյ Նիգոյանը, վերջինս Ուկրաինայում առաջին զոհերից էր: