Մեսին «Բարսելոնային» ֆաքսով տեղեկացրել է, որ հեռանում է ակումբից. նրա որոշումը վերջնական է
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին որոշում է կայացրել հեռանալ թիմից:
Գրեթե բոլոր իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արգենտինացին իր որոշման մասին ակումբին հայտնել է ֆաքսով: Նա ցանկանում է օգտվել իր իրավունքին և միակողմանի կարգով խզել պայմանագիրը:
Նշվում է, որ տվյալ կետի ժամկետն ավարտվել է հունիսի 10-ին, սակայն կորոնավիրուսի հետ կապված ոչ սովորական իրավիճակը, մեծ հավանականությամբ, Մեսիին թույլ կտա օգտվել այդ իրավունքից:
Սպասվում է, որ Մեսին հանգստյան այս օրերին չի մասնակցելու թիմի մարզումներին և կորոնավիրուսի թեստ չի հանձնելու: Նրա որոշումը վերջնական է: