Մեսին «Բարսայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է արդեն այս ամռանը հեռանալ ակումբից, հայտնում է Esporte Interativo-ն:
Արգենտինացին արդեն ակումբի ղեկավարությանը հայտնել է իր որոշման մասին և մտադիր չէ սպասել մինչև 2021 թվականը, երբ ավարտվում է իր պայմանագրի ժամկետը:
«Բարսայի» համակարգում աշխատողներից մեկը Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Բեխլերին պատմել է, որ երբեք Մեսիին այդքան վճռական չի տեսել հեռանալու հարցում: Պատճառը՝ մարզական լուրջ ծրագրերի բացակայությունն է ակումբում:
Նշենք, որ Բեխլերը բնակվում և աշխատում է Բարսելոնայում: Հենց նա է առաջինը հայտնել, որ 2017թ. ամռանը Նեյմարը «Բարսայից» տեղափոխվում է ՊՍԺ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսին շքեղ առանձնատուն է գնել Միլանում՝ «Ինտերի» գրասենյակի հարևանությամբ: Իտալացիները պատրաստ են Մեսիին 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ 260 մլն եվրո աշխատավարձով: