Տոմաս Տուհել. Նոյերը անհավանական էր, ափսոս, որ նա լավագույն մարզավիճակում էր
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուհելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Բավարիայից» կրած պարտությունը (0:1):
«Պետք է ընդունել այս արդյունքը: Հեշտ չէ, բայց մենք կարող ենք հպարտանալ, քանի որ պայքարում էինք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Մենք մեր բոլոր ուժերը տվեցինք: Մենք մեր հոգին թողեցին դաշտում:
ՊՍԺ-ն արեց այն, ինչ պետք է աներ: Մեզ պարզապես չհերիքեց դիպուկությունը:
Մանուել Նոյերըր նորից անհավանական էր: Նա շաբաթներ շարունակ լավ մարզավիճակում է: Նա նորից վերադարձավ իր լավագույն խաղին: Ի դժբախտություն մեզ:
Ես հիասթափված եմ: Մենք բոլոր ուժերը ներդրեցինք: Բայց հպարտանալու պատճառներ էլ ունենա», ասել է Տուհելը: