Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
[url=https://armenpress.am/arm/news/1025684.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպման նախապես սահմանված օրակարգ չկա:
«Վարչապետի հետ խմբակցության հերթական հանդիպումն է: Յուրաքանչյուր ամիս խմբակցությունը նման հանդիպում ունենում է: Նախապես օրակարգ չկա ձևավորված, տեղում կձևավորվի օրակարգը»,- ասաց Մակունցը: